Տուրի Նկարագրությունը
Երթուղի
Գառնի
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Քրիստոնեության ընդունումից հետո այդ դարձել է թագավորական նստավայր: Այն ավերվել է 1679 թվականին երկրաշարժի հետևանքով: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված էր արևի աստված Միհրին: Գառնու տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:



Երթուղի
Գեղարդի վանքը
Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Գեղարդը լիովին կառուցված է քարանձավում և կոչվում է ‹‹այրիվանք››: Այս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում: Գեղարդի վանական համալիրի անունը գալիս է վիեննական նիզակ/ գեղարդ (Լոնգինի նիզակ) բառից, որով խաչի վրա Հիսուս Քրիստոսի կողը խոցեցին: Ներկա պահին այդ նիզակը պահվում է Էջմիածնի գանձարանում: Գեղարդի համալիրը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:



Երթուղի
Քարերի Սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիան իրական բնության հրաշք է: Այն նաև կոչվում է "Բազալտե երգեհոն" և իրենից ներկայացնում է բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարացքում գտնվող ավազանում: Քարերի սիմֆոնիան ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում: Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից:



Երթուղի
Լավաշի պատրաստման վարպետաց դաս և համտես
Գառնու տաճարից ոչ հեռու (ոտքով մոտ 10 րոպե հեռավորության վրա) բոլորս միասին կուղևորվենք մի գողտրիկ ռեստորան՝ տաճարի զարմանահրաշ տեսարանով, որտեղ ոչ միայն կհանգստանաք, այլև ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը:




















