Տուր դեպի Խոր Վիրապ-Արենի-Նորավանք

from$66

Տուր դեպի Խոր Վիրապ-Արենի-Նորավանք

Էքսկուրսիաներ կարող եք պատվիրել ցանկացած ուղղությամբ և ցանկացած օրվա համար: Ներկայացված գներն ամբողջ խմբի համար են և ներառում են տրանսպորտային ծախսերը:
  • Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
  • Դիմավորում և ճանապարհում Ձեր հյուրանոցում
  • Խմելու ջուր մեքենայում
  • Ամրագրումը հնարավոր է չեղարկել անվճար՝ էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ
Ըստ Ձեր ցանկության կարող եք օգտվել նաև տարբեր օտար լեզուներ տիրապետող գիդի ծառայությունից:  
        Հեռ. (կմ)
         Տևող. (ժ)
                                                                  Գինը
Մինչև 3 անձ
4-6 անձ
7-15 անձ
            550
            10 - 11
AMD 32000
AMD43000
AMD 60000
   

Տուրի նկարագրություն

Երթուղի

Խոր Վիրապ

Հայաստանյան ձմեռային էքսկուրսիաների շարքում ընդգրկված հիմնական տեսարժան վայրերից է Խոր Վիրապը՝ վանական համալիր, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խորը փոս: Վանական համալիրը համարվում է հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից և ուխտագնացության վայրերից մեկը: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ, որն անմոռանալի տպավորություն է թողնում հատկապես ձմռանը, երբ ամբողջությամբ ծածկվում է ճերմակափայլ ձյան շերտով:
Երթուղի

Արենի քարանձավ

Արենի քարանձավը, որը նաև անվանում են Թռչունների քարանձավ գտնվում է ժայռի մեջ և իրենից ներկայացնում է նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա։ Քարանձավի տեղակայվածությունը հնարավորություն է տալիս այցելել այնտեղ նույնիսկ ձմռան ամիսներին՝ Հայաստանում ձմեռային հանգիստն անցկացնելու ընթացքում: Այստեղ 2007 թվականից սկսած իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին թվագրված բազմաթիվ գտածոներ` ամանեղեն, բուսական մնացորդներ, ծիրանի ու խաղողի կորիզներ, կանացի գանգեր և այլն: Քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարվա հնության արտադրամաս, որն համարվել է գինու՝ աշխարհի հնագույն արտադրամասը: Քարանձավում կատարվող պեղումների ժամանակ գտնվել է նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը լցոնված է եղել խոտով, որպեսզի պահպանի իր ձևը: Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ պեղված կոշիկն ունի 5637-5387 տարվա վաղեմություն։
Երթուղի

Նորավանքի վանական համալիր

Նորավանքի վանական համալիրը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված կիրճում: Այն հիմնադրվել է XII դարում ավելի վաղ գոյություն ունեցած երկու հնագույն եկեղեցիների տարածքում: Համալիրը կառուցվել է նշանավոր ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից ու հանդիսացել է Վայոց Ձորի մարզի ամենաճանաչված հոգևոր կենտրոն և սրբատեղի: Նորավանքը միջնադարյան ճարտարապետության հոյակապ ստեղծագործություն է: Այն անկրկնելի գեղեցիկ տեսք է ստանում հատկապես հայաստանյան ձյունառատ ձմռան օրերին, երբ կարմիր ժայռերի խորհրդավոր երանգը ներդաշնակորեն համադրվում է ճերմակ ձյան փայլի ու լույսի հետ՝ դարձնելով վանական համալիրը Հայաստանի ձմեռային տուրերում ընդգրկված ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:
Երթուղի

Արենի գինու գործարան

Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել դեռևս մեր թվարկությունից բազմաթիվ տարիներ առաջ: Արենին համարվում է հայկական գինեգործության ծննդավայր: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին գինեգործարանը, որի շրջակայքում մշակվում են 20-ից ավելի խաղողի տեսակներ: Դրանցից ամենաարժեքավորը Արենի տեսակի խաղողն է, որից էլ պատրաստվում է հանրահայտ Արենի գինին: Այն արտադրվում է տարեկան ավելի քան 300 տոննա չափաքանակով և իրացվում ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Արենի գինու գործարան կարելի է այցելել տարվա բոլոր եղանակներին, մասնակցել ճանաչողական տուրին և համտեսել նրբահամ գինիներ: Ձմեռային ժամանցը Հայաստանում անպայմանորեն կջերմանա արևահամ գինու պարգևած անկրկնելի զգացողություններից:

Ամրագրել անհատական տուր

Անհատական տուրի անվանումըԱռկա ՏեղերըՄեկնման ամսաթիվՏեւողությունը
Տուր դեպի Խոր Վիրապ-Արենի-Նորավանք029 Jan ~ 29 Dec1 օր

Booking Information

NameԱրժեքըPersonsQuantityԸնդհանուր

Ամփոփում

Ամրագրում $ 0
Լրացուցիչ $ 0
Ընդհանուր $ 0

Customer Information

*
First Name is required.
*
Last Name is required.
*
Number Phone is required.
*
Address is required.
Note is required.
Thank You. Your booking have received and booking number is