ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըմպելիքներ
Հայկական Խոհանոց
Գինու և Կոնյակի համտես
Զբոսավարի Ծառայություն
Տրանսպորտային սպասարկում
Տուրի Տեսություն
Օր 1
Ժամանում - Քաղաքային շրջայց
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ»:Գիշերակաց: Երևան



Օր 2
Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Ջերմուկ –Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Կվայելենք Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը։ Վերադարձ Երևան։



ՕՐ 3
Երևան – Գառնի – Գեղարդ – Սևան - Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Հաջորդ կանգառը կլինի Սևանա լճի ափին։Գիշերակաց: Դիլիջան



Օր 4
Դիլիջան – Հաղարծին – Սանահին – Հաղպատ – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Հաղարծին վանական համալիր։ Ուղևորվում ենք Լոռու մարզ, որտեղ կայցելենք Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Մեկնում Վրաստան՝ Թբիլիսի Գիշերակաց: Թբիլիսի



Օր 5
Թբիլիսի – Ջվարի – Մցխեթ – Շաթո Մուխրանի – Գորի – Ուփլիսցիխե - Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Ջվարի վանք. Վրաստանում քրիստոնեության հաստատումից հետո սուրբ Նունեն առաջին խաչն այստեղ է հիմնել: Մեկնում Մցխեթա, որ Վրաստանի ամենաառաջին մայրաքաղաքն է եղել: Մցխեթայի երեք գլխավոր կառույցներն են՝ Սվետիցխովելի մայր տաճարը, Սամտավրո վանքն ու Բիբրեսցիխե ամրոցը: Ուղևորություն դեպի Գորի քաղաք, որը հայտնի է իր ամրոցով, Գորիսջվարի վանքով և Ստալինի թանգարանով: Գորիից մեկնում Ուփլիսցիխե ժայռափոր քաղաք: Վերադարձ Թբիլիսի։



Օր 6
Թբիլիսի – Կախեթի – Սղնախ – Միրզաանի - Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Կախեթի։ Կանգառ Սղնախում, որ հայտնի է իբրև Սիրո Քաղաք և հայտնի է իր գինեգործությանբ և գորգագործությամբ։ Այցելություն Բադբիի վանք, ուր գտնվում է Սբ. Նունեի գերեզմանը: Վերադարձ Թբիլիսի։



Օր 7
Թբիլիսի - Շրջայց քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Սամեբա Մայր Տաճար, Մետեխի եկեղեցի, Նարիկալա ամրոց, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հին Թբիլիսի, Խաղաղության կամուրջ։ Ընթրիք, վերադարձ հյուրանոց։Գիշերակաց Թբիլիսի:



Օր 8
Մեկնում
Մեկնում Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։

