Տուրի նկարագրությունը
Երթուղի
Էջմիածին
Էջմիածին քաղաքի մյուս տեսարժան կառույցը Հռիփսիմե եկեղեցին է: Սա Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձեւերի պարզությամբ ու վեհությամբ: Եկեղեցու ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը



Երթուղի
Հռիփսիմե
Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր Տաճարի հարակից տարածքում են գտնվում նաեւ կաթողիկոսի նստավայրն ու հոգեւոր ճեմարանը:



Երթուղի
Սբ. Գայանե եկեղեցի
Մայր Տաճարից ոչ շատ հեռու Արարատի ճերմակափայլ գագաթների ֆոնի վրա գծագրվում է Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 7-րդ դարում: Ըստ ավանդության այն կառուցվել է Գայանե կույսի գերեզմանի վրա, որը նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար:



Երթուղի
Զվարթնոց
Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Սեն Շապելի վրայի
բարձրաքանդակը
- Բայց ինչպե՞ս կարող էր այս պատկերը հայտնվել Սեն Շապելի քանդակների




















