Տուր Երևանում

from$31

Տուր Երևանում

Էքսկուրսիաներ կարող եք պատվիրել ցանկացած ուղղությամբ և ցանկացած օրվա համար: Ներկայացված գներն ամբողջ խմբի համար են և ներառում են տրանսպորտային ծախսերը:
  • Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
  • Դիմավորում և ճանապարհում Ձեր հյուրանոցում
  • Խմելու ջուր մեքենայում
  • Ամրագրումը հնարավոր է չեղարկել անվճար՝ էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ
Ըստ Ձեր ցանկության կարող եք օգտվել նաև տարբեր օտար լեզուներ տիրապետող գիդի ծառայությունից:
      Հեռ. (կմ)
          Տևող. (ժ)
                                                                                        Գինը
Մինչև 3 անձ
4-6 անձ
7-15 անձ
-
              4 - 5
AMD 15000
AMD 20000
AMD 30000

Տուրի նկարագրությունը

Երթուղի

Հանրապետության Հրապարակ

Հանրապետության Հրապարակը գտնվում է Երևանի ամենակենտրոնական հատվածում: Հրապարակը կառուցվել ըստ Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծի 1924 թվականին: Հանրապետության Հրապարակում են գտնվում Արտաքին Գործերի Նախարարությունը, Մարիոթ հյուրանոցը, Տրանսպորտի և Կապի Նախարարության շենքը, Հայաստանի Պատմության Թանգարանը, Տարածքային Կառավարման Նախարարության շենքը: Հրապարակը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ տասը հրապարակներից մեկը: Այստեղ դուք նաև կարող եք վայելել երգող շատրվանների գեղեցկությունը, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարկը դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի սիրելի ժամանցի վայրերից մեկը: Այստեղ նաև հաճախ անցկացվում են բացօթյա համերգներ:
Երթուղի

Օպերա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին: Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում նցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի: Թատրոնը հիմնդրվել է 1930 թվականին: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհրմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից: Օպերայի հրապարակը համարվում է քաղաքոմ հանգստի լավագույն վայրերից մեկը, որը շատ են սիրում երիտասարդները, երեխաները և զբոսաշրջիկները:
Երթուղի

Կասկադ

Կասկադը երիտասարդների ժամանցի լավագույն վայրերից մեկն է: Այս ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970 թվականին: Երևանի կառուցվացքում այն ունի կարևոր քաղաքաշինական նշանակություն, և կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքացիների գիտակցության մեջ, որպես քաղաքի խորհրդանիշներից մեկը: Վերջին տարիներին Կասկադում ներկայցված են բազմաթիվ ժամանակակից արվեստի նմուշներ, արձաններ և այլ ստեղծագործություններ:
Երթուղի

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը գտնվում է Երևանում և նվիրված է 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին: Հուշահամալիրը կառուցված է համանուն բլրի վրա: Համալիրը բաղկացած է 40 մետրանոց սյունից, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը և դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերից: Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է: Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները:
Երթուղի

Էրեբունի

Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: էրեբունիի հնագիտական ամրոցի հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանկակից Երևանը: Հետագայում այն անվանափոխվել է և դարձել Երևան: Քաղաքաշինական առումով Էրեբունին ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք: Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը: Քաղաքի կառույցները պեղված են մասնակի, իսկ միջնաբերդը՝ ամբողջությամբ:
Երթուղի

Պատմության թանգարան

Հայաստանի Պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է: Այն հիմնադրվել է 1919 թվականի երևանում: Թանգարանը ներառում է Հնագիտության, Դրամագիտության, Ազգագրության, Նորգույն Պատմության և Վերականգնման բաժիններ, որտեղ գտնվում են Պատմության հսկայակա արխիվներ, շուրջ 400.000 հազարից առարկայից բախկացած ազգային հավաքածու:
Երթուղի

Մատենադարան

Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման թանգարան է: Հայերեն ձեռագիրմատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է: Մատենադարանի շենքի դիմաց գտնվում է Մեսրոպ Մաշտոցի` հայ գրերի գյուտի հեղինակի և իր աշակերտնորի քարե կերպարները: Այստեղ պահվում է շուրջ 1800 ձեռագրեր, որից ավելի քան 13.000 հայերեն ձեռագրեր են, մնացածը հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու ձեռագրեր: Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա - եկեղեցական, ուսումնական, պետական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով:

Ամրագրել անհատական տուր

Անհատական տուրի անվանումըԱռկա ՏեղերըՄեկնման ամսաթիվՏեւողությունը
Տուր Երևանում014 Feb ~ 14 Feb1 օր

Booking Information

NameԱրժեքըPersonsQuantityԸնդհանուր

Ամփոփում

Ամրագրում $ 0
Լրացուցիչ $ 0
Ընդհանուր $ 0

Customer Information

*
First Name is required.
*
Last Name is required.
*
Number Phone is required.
*
Address is required.
Note is required.
Thank You. Your booking have received and booking number is