Տուրի նկարագրությունը
Երթուղի
Սևան
Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից է հանդիսանում Սևանը: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Այն սնվում է 28 գետերից և Սևանից դուրս է գալիս միայն մեկ գետ՝ Հրազդան: Սևանի պատմական անունն է Գեղամա, կամ Գեղամի լիճ: Սևանը հիանալի վայր է ամառային հանգստի կազմակերպման համար: Սևանում են գտնվում բազմաթիվ պատմական նշանակություն ունեցող վայրեր, որոնցից է Սևանավանքը: Սևանավանքը կառուցվել է 9րդ դարում Սևանա թերակղզու վրա, որը ժամանակին եղել է կղզի: Սևանավանքի վերանորոգումը տեղի է ունեցել 20րդ դարի վերջին: Վանքի տարածքում է գտնվում նաև հոգևոր ճեմարան:



Երթուղի
Սևանավանք
Սևանավանք վանքային համալիրը գտնվում է Սևանի թերակղզում: Թերակղզին ժամանակին եղել է կղզի և հետագայում ջրի մակարդակի իջնելու հետևանքով դարձել է թերակղզի: Սուրբ Հարություն եկեղեցին հիմնադրվել է 4 -րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից: 9-րդ դարում արքայադուստր Մարիամը այստեղ կառուցում է Սևանավանքի մյուս երկու եկեղեցիները, որոնք մինչ օրս կանգուն են: Այստեղ է որոշ ժամանակ ապաստան գտել Աշոտ Երկաթը: Այստեղ բնակություն հաստատած հոգևորականները կառուցել են պարիսպը և օժանդակ շինությունները: Վանքին կից գործում է հոգևոր ճեմարան: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կապուտակ Սևանը:



Երթուղի
Դիլիջան
Դիլիջանը հայտնի կուրորտային և առողջարանային քաղաք է Հայաստանի հյուսիսային հատածում: Այն ունիկալ է իր հին հայկական ճարտարապետական ոճով: Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այստեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզեդարյան ժամանակներից, ինչը նշանակում է, որ քաղաքը հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից: Այսօր Դիլիջանը համարվում է տուրիստական կենտրոն: Այն գրավում է զբոսաշրջիկներին իր բնությամբ, սաղարթախիտ անտառներով, հանքային ջրերով, թարմ լեռնային օդով և հին պատմությամբ: Դիլիջանին կից գտնվում են ոչ պակաս հայտնի երկու վանքային համալիրներ՝ Գոշավանքը և Հաղարծինը:



Երթուղի
Հաղարծին
Հաղարծին վանքային համալիր գտնվում է Աղստև գետի կիրճի ծայրին, սաղարթախիտ անտառի մեջ: Հաղարծինի շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 11-րդ դարից: Առաջինը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, երկրորդ՝ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է ավելի ուշ՝ 13-րդ դարում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում նաև երկու գավիթներն ու սեղանատունը: Պատմում են, որ եկեղեցու շինարարության ժամանակ վարպետները տեսել են՝ ինչպես են արծիվները ճախրում գավթի վերևում: Այդ իսկ պատճառով եկեղեցին անվանել էլ Հաղարծին: Եկեղեցին վերջերս վերանորոգվել է և իր դռներն է վերաբացել իր բոլոր այցելուների առջև:



Երթուղի
Գոշավանք
Գոշավանք վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի սաղարթախիտ անտառների մեջ մի գողտրիկ վայրում: Եկեղեցին կրում է անվանի հայ գրող Մխիթար Գոշի անունը, որը կառուցել և որոշ ժամանակ բնակել է այստեղ: Եկեղեցու երկու գլխավոր եկեղեցիներն են Սբ. Գրիգոր և Սբ. Աստվածածին եկեղեցիները: Վանքային համալիրի կազմի մեջ է մտնում նաև գավիթը, Սբ. Հռիփսիմե մատուռը, գրապահոցը, հին դպրոցի ավերակները: Վանքային համալիրը վերջերս ենթարկվել է մասնակի վերանորոգման: Քիչ հեռու գտնվում է ևս մեկ փոքրիկ մատուռ, որտեղ թաղված է Մխիթար Գոշը: Այս միջնադարյան վանքում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ խաչքարը, որը քանդակված է ծաղկող Պողոսի կողմից:



















