ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըմպելիքներ
Հայկական Խոհանոց
Կոնյակի և գինու համտես
Զբոսավարի ծառայություն
Տրանսպորտային սպասարկում
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Օր 1
Ժամանում Երևան. Շրջայց քաղաքով
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Գիշերում Երևանում:



Օր 2
Երևան- Գառնի- Գեղարդ- Երևան
Նախաճաշ: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Տաճարը կառուցվել է 1-ին դարում հին հեթանոսական, արևի աստված Միհրի պատվին: Տաճարը բաղկացած է 24 սյուներից, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Այցելություն Քարերի սիմֆոնիա, որը գտնվում է Գառնիի կիրճում: Ճաշ Գառնիում: Հայկական լավաշի և գաթայի պատրաստում և համտեսում: Մսից և բանջարեղենից պատրաստված խորովածի համտեսում: Մեկնում Գեղարդի վանահամալիր (կառուցված 4-րդ դ.-ի սկզբին), որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան: Ազատ ժամանակ: Գիշերում Երևանում:



Օր 3
Երևան – Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Երևան
Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ, որտեղից բացվում է զարմանահրաշ տեսարան դեպի բիբլիական լեռ Արարատ: Գինու համտեսում «Արենի» գինու գործարանում: Մեկնում միջնադարյան վանահամալիր Նորավանք, որը 13-րդ դ.-ի սկզբում համարվում էր Սյունիքի մարզի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում աշխարհում միակ դիմանկարը, որտեղ պատկերված է Հայր Աստվածը: Նորավանքի քարերը, կախված օրվա ժամից, փոխում են իրենց գույները: Վերադարձ Երևան: Գիշերում Երևանում:



Օր 4
Տուրի ավարտ
Նախաճաշ: Ազատ ժամանակ: Հուշանվերների գնում: Տրանսֆեր դեպի օդանավակայան: Մեկնում:











