ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Մեկնման ամսաթիվ

09 Mar - 23 Dec

Տեւողությունը

8 օր 7 գիշեր

Դիտումներ

766

Առավելագույն Տեղերի Քանակը

16

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըմպելիքներ
Հայկական Խոհանոց
Կոնյակի և գինու համտես
Զբոսավարի ծառայություն
Տրանսպորտային սպասարկում

Տուրի Տեսություն

Օր 1

Ժամանում - Շրջայց քաղաքում

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանում, որի ընթացքում կկարողանաք ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքին: Ցանկության դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նաև թանգարանները: Գիշերակաց: Երևան
Օր 2

Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Ջերմուկ

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Հայաստանի երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապ, Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ձորը: Գիշերակացը՝ Ջերմուկում: Գիշերակաց: Ջերմուկ
Օր 3

Ջերմուկ - Քարահունջ - Տաթև - Խնձորեսկ - Գորիս

Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի առողջարանային քաղաք Ջերմուկի հայտնի ջրվեժը: Կայցելենք Խնձորեսկ քարանձավային քաղաքը, որ հայտնի է իր 160-մետրանոց ճոճվող կամրջով: Կուղևորվենք դեպի հայկական Սթոունհենջ՝ Քարահունջ: Էքսկուրսիա դեպի Տաթև՝ 9-րդ դարի վանական համալիր, որը գտնվում է Որոտան կիրճի եզրին: Վանք հասնելու համար կօգտվեք Տաթևեր ճոպանուղուց: Գիշերակացը՝ Գորիսում: Գիշերակաց: Գորիս
Օր 4

Գորիս - Շուշի - Ստեփանակերտ

Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք դեպի Լեռնային Ղարաբաղ, կայցելենք Շուշի, որն ունի կրոնական և ռազմավարական նշանակություն, կտեսնենք Ղազանչեցոց եկեղեցին, Կանաչ Ժամը, Շուշիի բերդը և այլն: Հաջորդ կանգառը կլինի Ստեփանակերտում, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը: Գիշերակացը՝ Ստեփանակերտում: Գիշերակաց: Ստեփանակերտ
Օր 5

Ստեփանակերտ - Գանձասար - Դադիվանք - Սևան

Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք 13 - րդ դարի վանական համալիր՝ Գանձասար: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի լեռնային լանդշաֆտ։ Այնուհետ կայցելենք Դադիվանքը՝ վանական համալիր կառուցված 9-13-րդ դդ։ Գիշերակացը՝ Սևանում: Գիշերակաց: Սևան
Օր 6

Սևան (Սևանավանք) - Դիլիջան - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի սևանա լիճ և թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր: Էքսկուրսիա դեպի Դիլիջան առողջարանային քաղաք, որ սովորաբար անվանում են նաև հայկական Շվեյցարիայի կամ փոքրիկ Շվեյցարիա: Գիշերակացը՝ Երևանում: Գիշերակաց: Երևան
Օր 7

Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք դեպի միակ հեթանոսական տաճարը, որ պահպանվել է Հայաստանի տարածաշրջանում: Այժմ տաճարի մոտ կարելի է տեսնել թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակները։ Կուղևորվենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանք։ Գիշերակացը՝ Երևանում: Գիշերակաց: Երևան
Օր 8

Երևան - Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե) - Զվարթնոց - Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Էջմիածին, որտեղ կայցելենք Էջմիածնի Մայր Տաճարը, Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոցի Տաճարը: Նշենք, որ Մայր Տաճարը և Էջմիածնի եկեղեցիները, ինչպես նաև Զվարթնոցի տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում։ Տեղափոխում օդանավակայան:

Ամրագրել տուր

Տուրի ԱնվանումըԳինը Մեկ ՉափահասիԳինը մեկ երեխայի համարԱռկա ՏեղերըՄեկնման ամսաթիվՏեւողությունը
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ$ 620$ 101609 Mar ~ 23 Dec8 օր 7 գիշեր

Booking Information

NamePrice ( Adults/Children )Persons ( Adults/Children )QuantityԸնդհանուր

Ամփոփում

Միջանկյալ $ 0
Ընդհանուր $ 0

Customer Information

*
First Name is required.
*
Last Name is required.
*
Number Phone is required.
*
Address is required.
Thank You. Your booking have received and booking number is

Talk to our exploore expoert

We're here to chat about your next big idea.

  • 7 am - 4 pm Monday through Thursday.
  • 7 am to 1 pm Fridays (US central) toll free or by skype.
Otherwise, email us anytime. On average we provide quotes within 6 hours during business hours and the next day during off business hours. Privately guided trips allow you to be in control of all the details of your trip - departure times, accommodations, extra nights, extra activities, extra experiences - what you want and how you want it.