11

May
2016

Հաղարծին Վանական Համալիր

Posted By : hamona/ 614 0

Հաղարծնի վանքը (Հաղարծնավանք) գտնվում է Տավուշի մարզում (պատմական Գուգարք նահանգի Ձորոփոր գավառում) Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս` Հաղարծին գետակի վերին հոսանքի գեղատեսիլ կիրճում:

Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցիներ, գավիթներ, սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանը:

Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (X դար): Այն կառուցել են Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից հալածանքներից փախած վանականները: Սուրբ Գրիգոր եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, չորս անկյուններում` ավանդատներով, գմբեթավոր կառույց է:

Այն պսակվում է ութանիստ թմբուկի վրա հենվող գմբեթով:

  • Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները

  • Խմբային Էքսկուրսիաներ

  • Անհատական Էքսկուրսիաներ

  • Տրանսպորտային ծառայություներ

Leave your comment

Please enter comment.
Please enter your name.
Please enter your email address.
Please enter a valid email address.