Տուր դեպի Տառերի պուրակ-Սաղմոսավանք-Հովանավանք-Ամբերդ

Տուրի նկարագրություն

Երթուղի

Տառերի պուրակ

Հայոց այբուբենի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Երթուղի

Սաղմոսավանք

Վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Այն բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:
Երթուղի

Հովհաննավանք

հայկական վանական համալիր է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ:
Երթուղի

Ամբերդ

Միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է (10-րդ դար) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում: Ներկայումս գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա:
Երթուղի

Արագած

Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռնագագաթն է: Արագածի բարձրությունը 4090 մետր է: Այն ունի 4 լեռնագագաթ: Լեռան և նրա անվանման հետ կապված բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ կան: Արագածի վրա հայտնաբերվել են բազմաթիվ շինություններ, վիշապաքարեր ինչպես նաև աղբյուրներ, որոնցից ձևավորվում են բազմաթիվ գետեր և լճեր: Արագածը հայերի ամենասիրելի լեռներից է: Հայերը գովաբանել և սարին նվիրել են բազմաթիվ բանաստեղծություններ և երգեր: Ամռանը հազարավոր տուրիստներ բարձրանում են Արագածը և բարձունքից հիանում Հայաստանի գեղեցկությամբ:

Book Cruise

Cruise NameAvailable SeatsDeparture DateDuration
Anytime

Booking Information

NamePricePersonsQuantityTotal

SUMMARY

Booking $ 0
Extra Items $ 0
Total $ 0

Customer Information

*
First Name is required.
*
Last Name is required.
*
Number Phone is required.
*
Address is required.
Note is required.
Thank You. Your booking have received and booking number is