11

May
2016

Նոր Վարագավանք

Posted By : hamona/ 206 0

Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնադրվել է 1193-1198 թթ. Նոր Բերդի իշխան Դավիթ Կյուրիկյանի կողմից (Բագրատունիների կրտսեր ճյուղ): Այդ ժամանակ կառուցվել է վանքի առաջին միանավ եկեղեցին երկու խորաններով: Հյուսիսից եկեղեցուն կից է Կյուրիկյանների տոհմական գերեզմանատունը (1200 թ.): Ավելի ուշ եկեղեցու հարավային պատին կից կառուցվել է միանավ թաղածածք մատուռը:

Վանքի հյուսիսային մասում 1224-1237 թթ. Դավիթ իշխանի որդի Վասակ II կողմից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ճարտարապետն է` Գազան Անեցին: 

Ներքուստ խաչաձև և արտաքուստ ուղղանկյուն եկեղեցին ունի չորս երկհարկանի ավանդատներ: Այն պսակվում է գլանաձև թմբուկ ունեցող գմբեթով:

Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Հարավային շքամուտքի զարդարանքը ինքնատիպ է և եզակի հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ: Այն զարդարված է խճանկարի ոճով շարված մուգ մանուշակագույն և բաց կապույտ քարերով` աստղի, վեցանկյունի և շեղանկյունի ձևով: Քարերի վրա քանդակված են կենդանակերպ և բուսական զարդանկարներ:

  • Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները

  • Խմբային Էքսկուրսիաներ

  • Անհատական Էքսկուրսիաներ

  • Տրանսպորտային ծառայություներ

Leave your comment

Please enter comment.
Please enter your name.
Please enter your email address.
Please enter a valid email address.