Հայաստանում կբացվի գրեթե 2,7 կմ երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար զիփլայն ատրակցիոնը, ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:
Զիփլայնը թույլ է տալիս էքստրիմի սիրահարներին մի կետից մյուսը տեղափոխվել ճոպանի և սեփական ծանրության հաշվին` տարբեր արագությամբ թռչելով կիրճի վրայով:
Զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն, թռիչքի տևողությունը կկազմի 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ:
«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական և ռելիեֆային դիրքով ու կառուցվածքով ամենահամապատասխան գոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային և էքսթրեմալ զբոսաշրջությունը և դառնալ տարածաշրջանի էքսթերմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը:
Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները
Խմբային Էքսկուրսիաներ
Անհատական Էքսկուրսիաներ
Տրանսպորտային ծառայություներ