ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըմպելիքներ
Լանչ Հայկական Ճաշատեսակներով
Կոնյակի և գինու համտես
Զբոսավարի ծառայություն
Տրանսպորտային սպասարկում
Տուրի Տեսություն
Օր 1
Ժամանում Երևան
Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Գիշերում Երևանում:



Օր 2
Երևան-Գառնի-Գեղարդ-Երևան
Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինություն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին և հեթանոսական Հայաստանի միակ կանգուն ճարտարապետական կառույցն է: Վերադարձ Երևան: Գիշերում Երևանում:



Օր 3
Շրջայց Երևանով
Նախաճաշ: Շրջայց Երևանում. այցելություն Օպերայի և բալետի թատրոն, Հանրապետության Հրապարակ, Հյուսիսային պողոտա, Կարապի Լիճ, Կասկադ: Այց հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ Մատենադարան: Ազատ ժամանակ: Գիշերում Երևանում:



Օր 4
Երևան-Սևան-Դիլիջան-Երևան
Նախաճաշ: Մեկնում Սևանա լիճ: Ապա այցելություն Սևանավանք, որը հիմնադրվել է 874թ.: Մեկնում Դիլիջան: Այցելություն Հաղարծնի վանահամալիր` կառուցված 10-13-րդ դարերի ընթացքում: Վերադարձ Երևան: Գիշերում Երևանում:



Օր 5
Երևան-Խոր Վիրապ-Նորավանք-Գորիս
Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ պատկերը Հայաստանում: Գիշերում Գորիսում:



Օր 6
Գորիս-Տաթև-Խնձորեսկ-Երևան
Նախաճաշ: Մեկնում Տաթև վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել հոգևոր-մշակութային կետրոն: Այն հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Վանքին կարելի է հասնել 2010թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Մեկնում Խնձորեսկ: Հին Խնձորեսկը տարածվում է քարանձավային գյուղի լեռնահովիտի երկու լանջերին: Այստեղ բնակավայրերի կառուցման համար հարթ տարածքներ չեն եղել, այդ իսկ պատճառով մարդիկ ապրել են քարանձավներում: Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց` ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մետր է, բարձրությունը ձորի ամենախոր կետից 63 մետր է: Կամուրջը միմյանց հետ է կապում Հին Խնձորեսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: Վերադարձ Երևան: Գիշերում Երևանում:


7 օր
Ազատ օր Երևանում - Վերնիսաժ
Նախաճաշ: Այցելություն Վերնիսաժ` արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Այստեղ Դուք կարող եք գնել հուշանվերներ: Ազատ ժամանակ: Գիշերում Երևանում:


8 օր
Տուրի ավարտ
Նախաճաշ: Տրանսֆեր դեպի օդանավակայան: Մեկնում:










