Գինետուր Հայաստանում

Մեկնման ամսաթիվ

01 Mar - 30 Dec

Տեւողությունը

4օր 3 գիշեր

Դիտումներ

976

Առավելագույն Տեղերի Քանակը

16

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըմպելիքներ
Հայկական Խոհանոց
Կոնյակի և գինու համտես
Զբոսավարի ծառայություն
Տրանսպորտային սպասարկում

Տուրի Տեսություն

Օր 1

Օդանավակայան - Զբոսանք Երևանով - «ArArAt» կոնյակի գործարան

Երևանում մեր էքսկուրսիան կսկսենք զբոսանքով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Կասկադ՝ թանգարան բաց երկնքի տակ, Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ: Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ: Ճաշից հետո կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսենք 3 տեսակի կոնյակ՝ «Ախթամար», «Նաիրի» և «Դվին»: Դրանից հետո գինու տուրը կշարունակենք և կայցելենք Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
Օր 2

Երևան - Խոր Վիրապ - «Արենի» գինու գործարան - Նորավանք - Երևան

Այս օրվա ուղևորությունը կսկսենք Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ Խոր Վիրապ վանքի այցելությամբ: Վանքը գտնվում է Երևանից 40կմ, իսկ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա: Խոր Վիրապը հանրահայտ ուխտատեղիներից է: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել: Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Երևանը նախագծած հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր արել, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի լինի տեսնել հայերի սիրելի լեռը: Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղ: Զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը` իր գեղատեսիլ բնությամբ և կարմիր ժայռերով: Այստեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է գինու փառատոն: Կայցելենք «Արենի» գինու գործարան, որտեղ կհամտեսենք տեղի գինին: Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով: Բույրերի փունջը բացվում է աստիճանաբար և ըմպելուց հետո հաճելի համ թողնում: Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ: Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա: Վերադարձ Երևան:
Օր 3

Երևան - Սևան - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Իջևան - Երևան

Նախաճաշից հետո կմեկնենք դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր: Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (այն առաջ կղզի է եղել): Ճանապարհը կշարունակենք դեպի Տավուշի մարզ` Հայաստանի առողջարանային հանգստավայր Դիլիջան: Քաղաքն ունի լեռնային կլիմա և գտնվում է Աղստև գետի վրա: Այն աչքի է ընկնում նաև իր 19-րդ դարի հին տներով: Հաջորդ կանգառը կլինի Հաղարծին վանքը, որը կառուցվել է 10-13-րդ դարերում՝ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ: Վանքից բացված տեսարանը անմոռանալի հիշողություններ կթողնի տարվա բոլոր եղանակներին: Կայցելենք նաև 12-13-րդ դարերում կառուցված, համանուն գյուղում գտնվող Գոշավանք, որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոնն էր: Ըստ աղբյուրների՝ հանդիսանում էր որպես սեմինարիա, համալսարան և այլն: Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ: Դրանից հետո մենք կայցելենք Իջևանի գինու գործարան, որը կառուցվել է 1951 թվականին: Գործարանը գտնվում է Աղստև և Սպիտակ ջուր գետերի միջև: Հայաստանի հյուսիսարևելյան մասի խաղողի բնական այգիներն ունեն եվրոպական տեսակի խաղողի համար անհրաժեշտ բնակլիմայական պայմանները: Իջևանի գինու գործարանը հայկական գինու և կոնյակի առաջատար արտահանողներից է: Եվ, իհարկե, էքսկուրսիայից հետո կհամտեսենք 6 տեսակ հայկական գինի: Վերադարձ Երևան:
Օր 4

Հայաստանի պատմության թանգարան - «Նոյ» Երևանի կոնյակի, գինու, օղու գործարան - Էջմիածին - Զվարթնոց

Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից: Դրանից հետո կայցելենք «Նոյ» Երևանի կոնյակի, գինու և օղու գործարան, որտեղ էքսկուրսիայից հետո կհամտեսենք կոնյակ և գինի: Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսենք ազգային կերակրատեսակներ: Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով: Տեղափոխում օդանավակայան:

Ամրագրել տուր

Տուրի ԱնվանումըԳինը Մեկ ՉափահասիԳինը մեկ երեխայի համարԱռկա ՏեղերըՄեկնման ամսաթիվՏեւողությունը
Գինետուր Հայաստանում$ 450$ 501601 Mar ~ 30 Dec4օր 3 գիշեր

Booking Information

NamePrice ( Adults/Children )Persons ( Adults/Children )QuantityԸնդհանուր

Ամփոփում

Միջանկյալ $ 0
Ընդհանուր $ 0

Customer Information

*
First Name is required.
*
Last Name is required.
*
Number Phone is required.
*
Address is required.
Thank You. Your booking have received and booking number is