11

May
2016

Հաղպատի Վանք

Posted By : hamona/ 500 0

Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից – 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։

ւսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։

Pellentesque ornare sem lacinia quam venenatis vestibulum. Aenean lacinia bibendum nulla sed tur.Cras mattis consectetur purus sit amet fermentum. Sed posuere consectetur est at lobortis. Nulla vitae elit libero, a pharetra augue consectetur purus sit amet ferment

Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ 11-րդ դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, 18-րդ դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր (Կայան, Աթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան։

  • Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները

  • Խմբային Էքսկուրսիաներ

  • Անհատական Էքսկուրսիաներ

  • Տրանսպորտային ծառայություներ

Leave your comment

Please enter comment.
Please enter your name.
Please enter your email address.
Please enter a valid email address.