11

May
2016

Դադիվանք

Posted By : hamona/ 297 0

Դադիվանքը (Խութավանքը) Արցախի հնագույն վանքային համալիրն է: Խութավանք անվանումը համալիրը ստացել է բլրակի (խութի) վրա կառուցված լինելու համար:

Համաձայն Միխայիլ Ասորու «Ժամանակագրության», համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է մ.թ. I դ., Թադևոս առաքյալի աշակերտներից մեկի` Դադեի գերեզմանատեղիում:

Գտնվելով Արցախի Վերին Խաչեն գավառում (ներկայիս Քրվաճառ)` Դադիվանքը եղել է նրա մշակութային և կրոնական կենտրոնը:

Պատմական աղբյուրներում Դադիվանքի մասին առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են IX դ. 1- ին կեսին: Իր պատմության ընթացքում վանքը մի քանի անգամ ավիրվել է արաբների և սելջուկների ներխուժման ժամանակ, ապա վերակառուցվել:

  • Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները

  • Խմբային Էքսկուրսիաներ

  • Անհատական Էքսկուրսիաներ

  • Տրանսպորտային ծառայություներ

Leave your comment

Please enter comment.
Please enter your name.
Please enter your email address.
Please enter a valid email address.