Նորատուս
from$61
Նորատուս
Էքսկուրսիաներ կարող եք պատվիրել ցանկացած ուղղությամբ և ցանկացած օրվա համար: Ներկայացված գներն ամբողջ խմբի համար են և ներառում են տրանսպորտային ծախսերը:
- Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
- Դիմավորում և ճանապարհում Ձեր հյուրանոցում
- Խմելու ջուր մեքենայում
- Ամրագրումը հնարավոր է չեղարկել անվճար՝ էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ
| Հեռ. (կմ) | Տևող (ժ) | Գինը | ||||
|---|---|---|---|---|---|---|
| Մինչեւ 3 անձ | 4-6 անձ | 7-15 անձ | ||||
| 150 | 7-8 | 30000 դրամ | 42000 դրամ | 50000 դրամ | ||
Տուրի նկարագրություն
Երթուղի
Սևան
Այս շրջագայության ժամանակ կայցելեք Սևանա լիճը՝ «Հայաստանի մարգարիտ»-ը կամ «Գեղամա ծով»-ը, որն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից է: Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, նեղ ժայռոտ թերակղզում, գտնվում է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենաակնառու օրինակներից մեկը` Սևանավանքը: Այն կառուցվել է 874թ.` Մարիամ իշխանուհու պատվերով:




Երթուղի
Սևանավանք
Այսօր, IX դարում կառուցված վանական համալիրից մեզ են հասել միայն երկու եկեղեցի ՝ Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին, կանգնած հնագույն խաչքարերի կողքին։ Եկեղեցու պատերը կարուցված են եղել սև տուֆից, ոից էլ հավանաբար առաջացել վանքի անունը՝ Սևանավանաք։



Երթուղի
Նորատուս
Սևանավանքից հետո կայցելենք Նորատուսը, որը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։ Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։



Երթուղի
Հայրավանք
Վերջին կանգառը կլինի Հայրավանքը, որը կառուցվել է 9-12-րդ դարերում։ Վանքի երեք գլխավոր կառույցներն են եկեղեցին, մատուռը և գավիթը։ Եկեղեցու ինտերիերը բավականին համես է, բայց շատ հուզիչ է երբ արևը ներթափանցում է եկեղեցու պատուհաններից ներս։ Արևի շողերը ներս են մտնելով ստեղծում են սրբության հուզիչ զգացում յուրաքանչյուր այցելուի համար։


Երթուղի
Արագած
Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռնագագաթն է: Արագածի բարձրությունը 4090 մետր է: Այն ունի 4 լեռնագագաթ: Լեռան և նրա անվանման հետ կապված բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ կան: Արագածի վրա հայտնաբերվել են բազմաթիվ շինություններ, վիշապաքարեր ինչպես նաև աղբյուրներ, որոնցից ձևավորվում են բազմաթիվ գետեր և լճեր: Արագածը հայերի ամենասիրելի լեռներից է: Հայերը գովաբանել և սարին նվիրել են բազմաթիվ բանաստեղծություններ և երգեր: Ամռանը հազարավոր տուրիստներ բարձրանում են Արագածը և բարձունքից հիանում Հայաստանի գեղեցկությամբ:


















