Category: Արտաճանապարհային

Գառնիի տաճար

Posted By : hamona/ 953 0

ԳԱՌՆԻ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՏԱՃԱՐ.

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում:

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. VIII-VI դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի`  I դարի կառույցի նախատիպը:

Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ  կոչվել է Գառնի։

Ըստ ընդհանուր հորինվածքի` շենքը պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։

Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դարի սկզբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։

Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր:

  • ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • Տրանսպորտային ծառայություներ

  • գիդի ծառայություն

Արագած լեռ

Posted By : hamona/ 1383 0

Արագած լեռ

Արագածը լեռնազանգված է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև:

Արագածը լեռնազանգված է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով:

Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում զբոսաշրջիկներին ու հովեկներին, ալպինիզմի սիրահարներին: Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: 

  • Phasellus tincidunt, quam ac hendrerit molestie.

  • Etiam nulla lectus, dictum ut lobortis a, blandit sed nisi..

  • Integer in purus et lectus accumsan tempor ac nec nulla.

  • Vivamus varius erat justo, in vestibulum ipsum rutrum tristique..

Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ Հայաստանում

Posted By : hamona/ 733 0

Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ Հայաստանում

Հայաստանում կբացվի գրեթե 2,7 կմ երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար զիփլայն ատրակցիոնը, ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:

Հայաստանում կբացվի գրեթե 2,7 կմ երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար զիփլայն ատրակցիոնը, ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:

Զիփլայնը թույլ է տալիս էքստրիմի սիրահարներին մի կետից մյուսը տեղափոխվել ճոպանի և սեփական ծանրության հաշվին` տարբեր արագությամբ թռչելով կիրճի վրայով:

Զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն, թռիչքի տևողությունը կկազմի 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ:

«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական և ռելիեֆային դիրքով ու կառուցվածքով ամենահամապատասխան գոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային և էքսթրեմալ զբոսաշրջությունը և դառնալ տարածաշրջանի էքսթերմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը:

  • Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները

  • Խմբային Էքսկուրսիաներ

  • Անհատական Էքսկուրսիաներ

  • Տրանսպորտային ծառայություներ